Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրերը

«Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրերը
14.06.2014 | 00:10

Երևանի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն մրցութային չորս ծրագրերում, մասնավորապես` Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:

Այս տարի փառատոնին ներկայացված է ավելի քան 1500 հայտ 95 երկրից: Մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրված է մոտ 70 ֆիլմ:
Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահը կինոքննադատ, պրոդյուսեր Մարկո Մյուլերն է (Իտալիա), Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրրի նախագահը` կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին (Ֆրանսիա): Միջազգային վավերագրական մրցույթ ժյուրիի նախագահն է ռեժիսոր
Երվանդ Ջանիկյանը (Իտալիա), «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահը` կինոգետ Էրեզ Փերին (Իսրայել): Ֆիպրեսի ժյուրիի կազմում հրավիրված են կինոքննադատներ Վիկտոր Մատիցենը (Ռուսաստան) և Պաուլո Պորտուգալը (Պորտուգալիա), իսկ Էկումենիկ ժյուրիի կազմում կլինեն Թեո Պեպորտեն, Միքայել Մոգրենը և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ